Նշվել են գերտաքացմանն ամենից ավելի հակված սմարթֆոնները
Չնական Master Lu հանրահայտ բենչմարկի մշակողները ներկայացրել են ամենասառը եւ տաք սմարթֆոնների վարկանիշը, որոնք արդիական են ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում: Գերտաքացմանն ամենից ավելի հակված մոդելներն են՝ Xiaomi CC9 Meitu-ն, Nokia 9 PureView-ն եւ Meizu Note 9-ը, փոխանցում է Planet-today-ը:
Սկսենք սառը բջջային դեւայսներից: Գերտաքացմանն ամենից չհակվածներն են Vivo ապրանքանիշի սմարթֆոնները, որոնց միջին աշխատանքային ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 30 աստիճան նիշին: Օրինակ՝ Vivo U3x մոդելը աշխատելիս տաքանում է միջինը մինչեւ 28 - 32.5 աստիճան: Մյուս սառը սմարթֆոններն են Samsung Galaxy M30s-ն եւ Redmi 8-ը: Ինչպես տեսնում ենք, գերտաքացմանը հակված չեն համեմատաբար ոչ թանկարժեք դեւայսները:
Ավելի հետաքրքիր է ամենատաք սմարթֆոնների վարկանիշը: Այն գլխավորում է Xiaomi CC9 Meitu-ն, որի աշխատանքային ջերմաստիճանը տատանվում է 37 – 40 աստիճանների միջակայքում: Եվս մեկ տաք սմարթֆոն է Nokia 9 PureView-ն, որն աշխատելիս կարող է տաքանալ մինչեւ 43 աստիճան: Չի կարելի սառը անվանել նաեւ այնպիսի սարքերը, ինչպես՝ Meizu Note 9-ը, Redmi Note 7-ը, Nubia Red Devils 3-ը եւ Xiaomi 9 SE-ն:
Սմարթֆոնների գերտաքացումն առանձնապես նկատելի է ամռանը, երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանը զգալիորեն բարձր է, քան ձմռանը: Փորձագետների խոսքով՝ գերտաքացումը կարող է դառնալ բջջային սարքի ոչ ճիշտ աշխատելու պատճառը, ինչպես նաեւ հանգեցնել դրա շարքից դուրս գալուն (օրինակ՝ գերտաքացման պատճառով մարտկոցն արագ դեգրադացվում է):


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան