Դասակի հրամանատարը դիզվառելիք է գողացել եւ տվել պայմանագրային զինծառայողի
Զորամասի զինծառայողները հայտնվել են դատարանում 140 լիտր դիզվառելիք հափշտակելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ դասակի հրամանատար Գագիկ Ա.-ն այս տարվա մարտին պայմանագրային զինծառայող Արման Ս.-ի դրդմամբ 140 լիտր դիզվառելիք է հափշտակել եւ հանձնել նրան:
Գարիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Արմանին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

















































