Գյումրեցի առեւտրականները փակել են քաղաքապետարանի հարակից ճանապարհը եւ մտել քաղաքապետարանի շենք (Տեսանյութ)
Վաղ առավոտից Գյումրիի կենտրոնական շուկայի աշխատակիցները փակել են քաղաքապետարանի հարակից ճանապարհը. շուկայի աշխատակիցներն առավոտյան գալով աշխատանքի տեսել են, որ շուկա տանող երկու մուտքն արգելափակված է բետոնե պատնեշներով:
«Ցայգ»-ի փոխանցմամբ, առեւտրականները մթերքով լի ավոտմեքենաներով փակել են ճանապարհը եւ պահանջել Գյումրու քաղաքապետից անհապաղ լուծում տալ իրենց խնդրին: Երկար բողոքելուց հետո առեւտրականները մի կերպ մտել են քաղաքապետարան, որտեղ նրանց հետ խոսել է փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը` խոստանալով անհապախ խնդիրը կարգավորել: Մի քանի րոպեից «Լիանա» տոնավաճառի հարեւանությամբ կառուցված բետոնե պատնեշը հատուկ տեխնիկայի միջոցով հանվել է, ճանապարհն էլ՝ բացվել: Տարածքում սկսվել են քննչական գործողություններ: Թե ով էր փակել ճանապարհն ու ինչ նպատակով, պարզ կդառնա քննությունից հետո:

















































