Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. վստահություն չէ ԵԱՀԿ-ի հանդեպ. իտալացի սենատոր
Իտալացի սենատոր Ալդո Դի Բիաջոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:
Նա հայտարարել է. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. վստահություն չէ ԵԱՀԿ-ի հանդեպ»:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տևական պահպանման ուղղությամբ աշխատելու համար:
«Ռազմական էսկալացիան համակեցության և մտադրությունների համընկնման ցանկացած ձևի թշնամին է, առավել ևս` այնպիսի պահի, երբ մի կողմից ականատես ենք լինում հեռատեսական քաղաքական լուծումների, ինչպես, օրինակ, վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի անվան ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակն է, որը պետք է որ բոլորին վերադարձներ խելամտության դաշտ: Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե փախուստ դեպի առաջ: Այդ իսկ պատճառով բոլոր եվրոպական և ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափել բախումներից և հակադրություններից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը նավթատարների և ներգրավված տարբեր խաղացողների հավասարակշռությունների և ռազամավարությունների տարանցման վայր է»,-հայտարարել է սենատորը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը