«Մենք վերջ կդնենք իմ հայրենիքի` Վրաստանի ստորացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանն օլիգարխ Իվանիշվիլիի կողմից». Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ իր «մեծ ծրագրերի» մասին
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը «մեծ ծրագրեր» ունի, որոնք վերաբերում են թե՛ Ուկրաինային, թե՛ Վրաստանին:
«Ես մեծ ծրագրեր ունեմ և՛ Ուկրաինայի, և՛ Վրաստանի մասով: Ես մեծ վերափոխման կողմնակից եմ: Ես չեմ հավատում կեսքայլերին և չեմ հավատում գործընթացներին, ես հավատում եմ միայն գործընթացների արդյունքին»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Նա տեղեկացրել է նաև, որ աշնանը պատրաստվում է Վրաստանում «վճռական առաջխաղացման»:
«Մենք վերջ կդնենք իմ հայրենիքի` Վրաստանի ստորացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանն օլիգարխ Իվանիշվիլիի կողմից և վրացական պետականությունը կվերադարձնենք զարգացման արագ ուղու վրա, եթե անգամ անձամբ ես դրա համար շատ բարձր գին վճարեմ: Այո, ես մարտնչում եմ և՛ Ուկրաինայում, և՛ Վրաստանում: Այո, ես ոչ մի երկրում չեմ հավակնում բարձր պաշտոնների, բայց հաստատ գիտեմ, որ ես տարածաշրջանային առաջնորդ եմ և շատերի համար կապված եմ բարելավումների և բարեփոխումների հույսի հետ, և այդ մարդկանց ես հուսախաբ չեմ անի»,-ավելացրել է Սաակաշվիլին:
Նա նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ ավարտում է ուկրաինական դատական բարեփոխումների հայեցակարգը և նախատեսում է իր առաջարկությունները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ազգային բարեփոխումների խորհրդին և հասարակությանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը