Գերմանիայում մեկնաբանել են Սուրբ Սոֆիայի տաճարին վերաբերող Թուրքիայի որոշումը
Բեռլինն ափսոսում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու որոշման համար, ճեպազրույցում հայտարարել է գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դաշնային կառավարությունը, ինչպես այդ մասին հանգստյան օրերին հայտարարել են նաեւ երկրի ԱԳՆ-ից, ափսոսանքով ի գիտություն է ընդունել Թուրքիայի ուրբաթ ընդունած որոշումը: Այա Սոֆիան մեծ պատմամշակութային նշանակություն ունի, այն կրոնական մեծ նշանակությունհ ունի ինչպես քրիստոնեության, այնպես էլ իսլամի համար»,- հայտարարել է Զայբերտը:
Նա հավելել է, որ «հիմա տաճարի օգտագործման համար պետք է սպասել հետագա կարգավորումներին»:
Թուրքիայի պետխորհուրդը, որը երկրի բարձրագույն վարչական դատարանն է, ուրբաթ անվավեր է ճանաչել 1934 թվականի որոշումը Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ստորագրել է տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մուսուլմանական ժամերգություններ սկսելու մասին հրամանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն ավելի վաղ հայտարարել էր, որ խորապես ափսոսում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար, որն ընդունվել է «առանց նախնական երկխոսության»:
Սուրբ Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիա) հիմնադրել է քրիստոնյա կայսր Հուստինիանոսը եւ բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Ավելի քան հազար տարի տաճարը եղել է քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարը: Օսմանցիների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից եւ 1453 թվականին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերափոխվել էր մզկիթի, բայց 1934 թվականից ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դեկրետով այն դարձել է թանգարան եւ մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը