Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. հոգեւորականը՝ Արայիկ Հարությունյանին
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանն իրեն հատուկ անկոռեկտ ոճով «սուտ և կեղծիք» համարեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի առաջ քաշած որոշ մտահոգություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տեր Տիգրան քահանա Բադիրյան:
Նա մասնավորապես գրել է. «Այս առնչությամբ մի քանի դիտարկում․
1․ Մանիպուլյատիվ է այն պնդումը, թե չափորոշիչների մեջ «բարոյականություն» բառի բացակայությունը կարելի է հիմնավորել, որոշ հոգևորականների մեղավոր ընթացքով։ Նույն տրամաբանությամբ չափորոշիչներում պետք է լիներ «անպատկառ» բառը, որը լիուլի կարող է բնորոշել նախարարի վարվելակերպը և վերաբերմունքը։
2․ Երբ ոչ լիարժեք լուսաբանության պատճառով (ինչը ի դեպ նախարարության պարտականությունն է), որոշ շահագրգիռ կողմեր թյուր պատկերացում են կազմում չափորոշիչների մասին և նախարարի կողմից այդ պատկերացումները անվանվում են սադրանք, տպավորություն է ստացվում, որ գործ ունենք ոչ թե հասարակության և հանրակրթության շահերի պաշտպանի, այլ անձնական միտումները և շահերը սպասարկող ոչ կոմպետենտ անձի հետ։
3․ Ժամաքանակների ավելացման դրույթը չի մատուցվում այն համատեքստում, որում դպրոցները կամընտրաբար կարող են դասավանդել կամ ոչ այդ առարկաները, ինչը ինքնին, ի չիք է դարձնում նախարարության պնդումը։
4․ Խոսել համակեցության կանոնների մասին և ուղղակիորեն հաշվի չառնել մարդկանց կարծիքը և փորձել կրթական չափորոշիչների մասին քննարկումը տեղափոխել զգացական ոլորտ՝ ջնջելով մասնագիտական մոտեցումը և առողջ բանականությունը՝ նշանակում է ուղղակի շեղել ուշադրությունը խնդրո առարկայից։
5․ Մշակել չափորոշիչներ այնպիսի անձանց ներգրավվածությամբ, որոնց արժեհամակարգային, կրթական, բարոյական, իմացական մակարդակը անհայտ է հանրությանը և դա ներկայացնել, որպես լիարժեք և փոփոխությանը ոչ ենթակա աշխատանք` ամենաքիչը ազնիվ չէ։
6․ Խոսել Հայ Եկեղեցու պատմության ավելի լավ դասվանդման մասին Եկեղեցուն անմիջապես չներգրավվելով այդ քննարկումներում՝ դատարկաբանություն է։
7․ Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է
8․ Չհարգել ընդդիմախոսների կարծիքը և զուտ տպավորություն ստեղծել քննարկումների պատրաստակամության՝ քրիստոնեական բարոյականությանը հասու չլինելու վառ ապացույց է։
9․ Եվ վերջում, վերը նշած կետերը ինքնին փաստում են, որ ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել, որը ինչպես նույն չափորոշիչների վերջնարդյունքում է նկարագրված՝ կպատրաստի արժեհամակարգ ունեցող քաղաքացի։ Եթե իհարկե, արժեհամակարգ չի ձևավորվում անպատկառության, ստի, մանիպուլյացիաների բովանդակությամբ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը