Ռոհանին քննադատել է ԱՄՆ-ին ու Սաուդյան Արաբիային
Պետությունները դիրքորոշումը, որոնք համարում են, որ այլ երկրների շահերը վնասելով՝ սեփական անվտանգությունն են ապահովում, սխալ է։ PressTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Նրա խոսքով՝ ցանկացած երկիր, որն իր իշխանությունն օգտագործում է որպես մյուս երկրների գոյության սպառնալիք, ըստ էության սպառնում է սեփական գոյությանը։ «Եթե երկիրը հանուն սեփական շահերի տարածաշրջանում եւ աշխարհում օգտագործում է ահաբեկչությունը, բացառապես սխալ է։ Նման հույսեր փայփայող ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան սխալվում են։ Ես չեմ խոսում Իսրայելի մասին, որի քաղաքական գոյությունն արդեն իսկ հիմնված է սխալների, բռնազավթման ու ներխուժման վրա»,- ասել է Ռոհանին։
Նա նշել է, որ Արեւմտյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի խաղաղ գոյատեւման միակ ուղին փոխշահավետ քաղաքականությունն է։ Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է հրաժարվել դիրքորոշումից, որ ուղղված է տարածաշրջանային կողմերից մեկի հզորացմանը. նպատակը պետք է լինի հզոր տարածաշրջանի ստեղծումը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան