«Մելանյան և ես». ԱՄՆ առաջին տիկնոջ նախկին խորհրդականը «բացառիկ» պատմություններով գիրք կներկայացնի
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի նախկին ավագ օգնականը «բացառիկ» հուշեր պարունակող գիրք է գրել՝ մանրամասներ ներկայացնելով առաջին տիկնոջ հետ 15 տարվա ընկերության վերաբերյալ, հայտնում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Սթեֆանի Ուինսթոն Ուոլքոֆը 2016 թվականին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նշանակվել է առաջին տիկնոջ խորհրդական և մեծ օգնություն է ցուցաբերել նրան ինչպես Նյու Յորքից Սպիտակ տուն տեղափոխվելիս, այնպես էլ քաղաքական պորտֆոլիոյի ձևավորման հարցում:
Հայտնի է, որ գիրքը կոչվելու է «Մելանիան և ես»։ Դրանում հիմնականում պատմվում է Ուոլքոֆի՝ «Սպիտակ տունը և դրա Արևելյան թևը» ղեկավարելու տարիների մասին։ Նշենք, որ Արևելյան թևում առաջին տիկնոջ գրասենյակն է գտնվում, Արևմտյանում՝ Դոնալդ Թրամփինը։ Գրքում հատվածներ կան Նյու Յորքում սկսված իրենց ընկերությունից մինչև առաջին տիկնոջ վստահված խորհրդատուի պաշտոնում նշանակումը, Վաշինգտոնի կյանքը և այլն։
2018 թվականին Ուոլքոֆը հեռացվել է պաշտոնից այն լուրերից հետո, թե իրեն պատկանող ընկերությունը 26 միլիոն դոլար է ստացել 2017 թվականին Թրամփի երդմնակալության արարողությունը կազմակերպելու համար։ Այդ ժամանակ Ուինսթոնը նշել էր, որ իր ընկերությունը «ընդհանուր 1․62 միլիոն դոլար է ստացել», որն էլ բաժանվել է անձնակազմի անդամների միջև։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը