Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության համար․ Պատրիարք Կիրիլ
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի՝ թանգարանի կարֆավիճակը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես ապավինում եմ Թուրքիայի կառավարության խոհեմությանը: Սուրբ Սոֆիայի՝ նեյտրալ կարգավիճակի պահպանումը, որը քրիստոնեական մշակույթի մեծագույն գլուխգործոցներից մեկն է, տաճար-խորհրդանիշ է միլիոնավոր քրիստոնյաների համար ամբողջ աշխարհում, կծառայի հետագա զարգացմանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ, միջկրոնական խաղաղության եւ համերաշխության ամրապնդմանը»,- ասվում է պատրիարք Կիրիլի հայտարարության մեջ:
Ռուս եկեղեցու առաջնորդը նշել է, որ Սուրբ Սոֆիան, որը կառուցվել է VI դարում՝ ի պատիվ Քրիստոսի, շատ բան է նշանակում ամբողջ ուղղափառության համար եւ այն հատկապես թանկ է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար։
Պատրիարքը խոստովանել է, որ Ռուսաստանի եւ Կոստանդնապոլսի հարաբերությունները պատմության ընթացքում տարբեր են եղել․ երբեմն շատ բարդ ժամանակաշրջաններ են եղել, սակայն «ռուս ժողովուրդը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցավով եւ վրդովմունքով է ընկալել եւ ընկալում Պոլսո եկեղեցու հազարամյա հոգեւոր ժառանգությունը նվաստացնելու կամ ոտնահարելու ցանկացած փորձ»: «Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության եւ հետեւաբար նաեւ մեր հոգեւորականության եւ պատմության համար: Եւ մինչ օրս յուրաքանչյուր ռուս ուղղափառ մարդու համար Սուրբ Սոֆիան քրիստոնեական մեծ սրբություն է: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության պարտականությունն է հավասարակշռություն պահպանել, հարթել հակաղությունները հասարակության մեջ, այլ՝ ոչ թե սրել, նպաստել մարդկանց միավորմանը, ոչ թե՝ պառակտմանը»,- ասել է պատրիարքը։
Հիշեցնելով, որ այսօր Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, նա կոչ է արել հաշվի առնել, որ Ռուսաստանը մեծամասամբ ուղղափառ բնակչությամբ երկիր է: «Եվ ուստի այն, ինչ կարող է տեղի ունենալ Սուրբ Սոֆիայի հետ, խորը ցավ ռուս ժողովրդի մոտ»,- ասել է Ռուս եկեղեցու առաջնորդը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը