Սեւանա լճում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են F1 տեսակի նռնակ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

















































