Սահմռկեցուցիչ լուրեր Հայաստանից
Ժամանակակից աշխարհը կամ ժամանակակից Հայաստանի բարքերը, գուցե ընթերցողների եւ լրատվամիջոցների մակարդակն է պատճառը, որ կիրակի օրով բացելով հայաստանյան, այսպես կոչված լրատվամիջոցներից մեկը առաջին հերթին աչքիդ են զարնում հետեւյալ վերնագրերը.
Վթար Ախուրյան գյուղում. Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
9 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր հատվածներին. Ջավախքում կնոջ սպանության մեջ կասկածվողը ցուցմունք է տվել
Քալիֆորնիայում գտել են 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մարմինը
Վթար Մաշտոցի պողոտայում
Վթար Սեւանի ճանապարհին. Վարորդը տեղում մահացել է (ֆոտո)
Կրտսեր սերժանտին ծառայակիցն է սպանել, ապա ինքնասպան եղել. նախաքննությամբ հաստատվել է
«Մարգարյան» ԲԿ-ի բժիշկներին մեղադրանք կառաջադրվի՞. կրկնակի փորձաքննություն է ընթանում
Երեւանում տղամարդն անչափահասի համար իրանցի «հաճախորդներ» է գտել եւ ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել
Երբ հյուրանոցում տղան ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ, աղջիկը դանակահարել է
Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների: Պարզապես մտորեք ինչու ենք այսպիսի լուրեր մատուցում, ինչու ենք սիրում դրանք ընթերցել:
Top-News.am

















































