Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել

63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս
Հայաստան

Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազար դոլարով, հիմա ես ո՞ւր գնամ. քաղաքացին ահազանգում է

Արարատի մարզի Արալեզ գյուղի տներից մեկը, որի շուկայական արժեքը մոտ 30 հազար ԱՄՆ դոլար է արժեցել, ըստ տան բնակիչների, հարկադիր կատարողի որոշմամբ, էլեկտրոնային կրկնաճուրդով վաճառվել է 2 հազար ԱՄՆ դոլարով, իսկ աճուրդի մասին տան բնակիչները տեղյակ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին է ահազանգել իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։

«Այդ մարդիկ բանկից տարբեր տեսակի վարկեր են վերցնում ու ժամանակի ընթացքում որպես պարտաճանաչ բանկի հաճախորդ ճիշտ ժամանակին իրենց մուծումներն անում են, վարկերը մարում են։ Գալիս է հասնում ինչ-որ կետի, որ մարդիկ վերցնում են 6500 դոլարի վարկ գյուղատնտեսական նպատակով, հետո ոսկի են գրավադրում 2500 դոլարին համարժեք, որից հետո մարդկանց հետ ինչ-որ փորձանք է պատահում, ավտովթարի են ենթարկվում, այս մարդը՝ Սպարտակ Աղաբաբյանը, հիվանդանում է, վիրահատվում է, դրանից հետո ծանր աշխատանք անելը երկարատեւ ժամանակ իրեն ուղղակի արգելվում է, հետո մահանում է նրա հայրը։ Մի խոսքով՝ անհաջողություն անհաջողության վրա, բայց, այնուամենայնիվ, ուզում է աշխարհն էլ փլվի, գիտեք, որ Հայաստանում որեւէ դեպքում բանկերը եւ վարկերը չեն տուժում, ասեմ ավելին՝ օգտվում են։ Այստեղ ամենահետաքրքրականը ԴԱՀԿ-ի հանցավոր անգործություն, թե գործունեություն ասեմ, արդեն թող գնահատականը հանրությունը տա։ ԴԱՀԿ-ն պիտի իր գործունեությունը անի դատական ակտի, դատավորի վճռի հիման վրա։ Դատական ակտը օրինական ուժ է ստանում մեկ ամսվա ընթացքում, որը կարելի է բողոքարկել»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ տան բնակիչները Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ծանուցում չեն ստացել եւ աճուրդի մասին իմացել են ուրբաթ օրը. «Ծանուցագիր չեն ստացել, որ վճիռ եք ստացել, վճիռը այսպիսին է եղել, մարդիկ տեղեկություն չեն ունեցել, որ վճիռ կա դատական, որ մի հատ էլ բողոքարկեն։ ԴԱՀԿ-ի գործունեությունից բացարձակ տեղեկություն չի եղել։ Որեւէ անգամ որեււէ նամակ, որեւէ ծանուցագիր այս մարդիկ չեն ստացել, որ ձեր գույքը դրված է կալանքի, տեղեկություն չեն ստացել, որ ձեր գույքը հանվում է աճուրդի չգիտեմ՝ այսինչ ինչ գնով, այսպես եմ ասում, որովհետեւ գինը ոչ միայն ես չգիտեմ, այլեւ այդ մարդիկ ընդհանրապես տեղեկություն չունեն այդ մասին, սակարկումների մասին ընդհանրապես տեղեկություն չունեն, երբ է վաճառվել՝ ընդհանրապես տեղեկություն չունեն»։

Մհեր Կարագոզյանն ասաց, որ բնակիչները աճուրդի մասին տեղեկացել են համագյուղացիներից. «Անհանգստացել, գնացել դիմել ենք, մեզ ասել եմ՝ հա, վայ, գիտեք, որ ձեր բնակարանը վաճառված է ընդամենը 1 միլիոն դրամով։ Իսկ 1 միլիոն դրամը իրենց չի ազատում բանկի նկատմամբ իրենց ունեցած պարտավորությունից։ Ես շրջանառվող խոսակցություններից հասկանում եմ, որ բանկին էլ ընդհանրապես ձեռնտու գործողություններ չի եղել, որովհետեւ այս մարդը կորցրեց իր վերջին ունեցվածքը, այնուամենայնիվ շարունակեց պարտք մնալ բանկին»։

Նա նշեց, որ տանը դեռ նոր գնորդը չի բնակվում. «Ինչ-որ մեկը զանգահարել է, տեղեկացրել, որ ինքն է գնել այդ բնակարանը, եւ ասել՝ ազատեք այն։ Բնականաբար, մենք դեմ ենք, փաստաբան ենք արդեն վարձել, փորձում ենք առարկել, անել այն ինչը հնարավոր է, բայց, ըստ էության, սա քաղաքացիական գործից դուրս է, որ դատարանում քննվի, այստեղ քրեական հետքերը ակնհայտ են»։

Իրավապաշտպանն ասաց, որ այդ տունը, որը վաճառվել է 2 հազար ԱՄՆ դոլարով, մոտ 30 հազար ԱՄՆ դոլարով գնորդ է եղել. «Քաղաքական էլեմենտներն ակնհայտ են, քանի որ անընդհատ այս ժողովուրդը ե՛ւ 30 տարի առաջ, ե՛ւ հեղափոխությունից հետո պայքարեց թալանի դեմ, այս դեպքը հստակ ես գնահատում են թալան։ Եթե թալան չէ, ի՞նչ է, որովհետեւ հիմա կա գնորդ, որ այդ տան համար կվճարի 30.000 դոլար, բայց վաճառել են ընդամենը 2.000 դոլար։ Արարատի մարզում ընդհանրապես հեղափոխությունը չի մտել»։

Նա պատմեց, որ տան բնակիչները այդ հարցի լուծման նպատակով գնացել են ԱԱԾ. «Նրանք գնացել են ԱԱԾ առանց փաստաբանի, դե միամիտ գյուղացի մարդիկ, վախեցած, ոնց կգնան ԱԱԾ ու ոնց կներկայանան՝ դուք պատկերացնում եք։ ԱԱԾ-ից մեզ նամակով պատասխանել են։ Ես ենթադրում եմ, որ ԱԱԾ-ն սա դիտարկել է որպես քաղաքացիական գործ»։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնեցին, որ Արալեզ համայնքի բնակիչ Սպարտակ Աղաբաբյանն իրեն պատկանող տունը` հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին ծառայության կողմից ծանուցվել է առձեռն եղանակով դեռեւս 2019 թվականի փետրվարի 14-ին:

Նշեցին, որ հարկադիր կատարողի որոշմամբ նշանակված անկախ փորձագետի կողմից գույքը գնահատվել է 14 մլն 600 հազ դրամ: Որպես գույքի մեկնարկային գին սահմանվել է 10 մլն 950 հազար դրամը:

Ծառայությունից հայտնեցին, որ գույքի աճուրդի մեկնարկը եղել է 2019 թվականի մարտի 28-ին, այն վաճառվել է 2020 թվականի մայիսի 25-ին՝ 22-րդ էլեկտրոնային կրկնաճուրդով 1մլն. 529.183 հազար դրամով:

«Հարկ է նշել, որ 22 անգամ հնարավորություն է եղել աճուրդի հանված գույքն առավել բարձր գնով վաճառելու, որը չի վաճառվել: Ավելին, պարտապանն այդ ամբողջ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել իր պարտավորությունները կատարելու, որը վերջինիս կողմից չի արվել»,- նշեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։