Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ
Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր հայտնաբերեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողություններին միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները. արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։
Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվեց նաեւ միջադեպի մասնակիցների ինքնությունը եւ սկսվեցին նրանց հայտնաբերման միջոցառումներ։
Արդյունքում` նույն օրը Երեւանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվեցին։ Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը