Մարտունիում շոգեբաղնիքում կանայք մարմնավաճառությամբ են զբաղվել
Շոգեբաղնիքը մարմնավաճառներին տրամադրելու եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Արծրունը դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման:
Ըստ մեղադրանքի, Արծրունը Մարտունի քաղաքում գործող շոգեբազնիքը 2016թ. հունիսից մինչև սեպտեմբեր պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառների, որտեղ նրանք մեկ անգամվա համար 5 հազար դրամով տարբեր տղամարդկանց հետ ունեցել են սեռական հարաբերություններ:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արծրունին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտեց ազատազրկման 3 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

















































