Մենք ունենում ենք հակասահմանադրական նախագիծ, հակասահմանադրական օրենք
Ով է տվել այն լիազորությունը որևէ մարմնին՝ քննարկելու արդյոք դիմում է ՍԴ-ին, թե ոչ։ Սահամանադրությամբ որևէ մեկին նման իրավասություն տրված չէր։ Ոչ ԱԺ նախագահը, ոչ որևէ մարմին չի կարող քննարկել՝ դիմել ՍԴ, թե ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Արմեն Գալստյանը։
«Եթե զուգահեռներ անցկացնենք սովորական դատավարության հետ, ապա, եթե գործը մակագրվում է որևէ դատավորին, որը շահագրգռվածություն ունի, այսինքն՝ սուբյեկտիվորեն շահագրգռված է գործում, տվյալ դատավորն ինքնաբացարկ է հայտնում։ Գործը պարտավոր էին ուղարկել ՍԴ։ Դա սահմանում էր ընթացակարգը և, շեղվելով այս կանոնից, մենք ունենում ենք հակասահմանադրական նախագիծ, հակասահմանադրական օրենք»,- ասաց նա։
Նա նշեց, որ խիստ վերապահորեն է մոտենում օրենքին, որն ընդունվել է ԱԺ-ում օրեր առաջ, քանի որ այն չի անցել համապատասխան ընթացակարգը։
Հարցին,թե արդյո՞ք դատավորները և նախագահը պետք է շարունակեն պաշտոնավարել, նա հայտարարեց. «Եթե չունենք այդ օրենքը, ապա ինչ պետք է լինի։ Եթե չունենք այդ օրենքը, դա ինքնին օրենք չէ։ Եթե դիցուք մեկը որոշեր, որ այսուհետ օրենքները Կառավարությունն է ընդունում։ Իրենք իսկ որոշեին, կառավարությունը սահմաներ ակտ, որի անունը դներ օրենք և այդ օրենքը բերեր ԱԺ նախագահը հրապարակեր պաշտոնական տեղեկագրում, պետք է ասեինք, որ այդ օրենքը գործո՞ւմ է։ Նույն բանն է » ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը