Ինչու Աշոտյանը բանակում չի ծառայել
«Ես ՀՀՇ-ի իշխանության օրոք իրենց ընդունած օրենքով չեմ ծառայել` 1992թ. ընդունվելով տարկետման իրավունքով, չլինելով պաշտոնյա, սովորական ծառայողի ընտանիքի զավակ»:
Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դիտարկման, որ ՊՆ-ն հրապարակել է պաշտոնյաների ցանկ, որոնց զավակներն ազատվել են զինվորական ծառայությունից:
Հարցին` արդյոք իր որդիները հետագայում կծառայե՞ն ՀՀ բանակում, Ա.Աշոտյանն անպատասխան թողեց:
Ավելացնենք,. որ 90-ականներին տարկետման իրավունքից շատերն են օգտվել, բայց հետո, երբ վերացել է այդ իրավունքը, մեկնել են ծառայության: Աշոտյանը չի ասել, սակայն, թե ինչու հետո չի ծառայել:

















































