Ռեալը հավասարվեց Բարսելոնային եւ առաջ անցավ
Ավարտվեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրը, որից հետո առաջատարները՝ Ռեալը եւ Բարսելոնան ունեն 65-ական միավոր, բայց միմյանց միջեւ կայացած հանդիպումների շնորհիվ առաջին տեղում մադրիդյան թիմն է:
Այս տուրում Բարսելոնան մրցակցի դաշտում 0:0 ավարտեց հանդիպումը Սեվիլիայի հետ, իսկ Ռեալը Դան Սեբաստյանում 2:1 հաշվով հաղթեց Ռեալ Սիսիեդադին: Գոլերը Ռեալի կազմում խփեցին Ռամոսը եւ Բենզեման:
Մադրիդի Ատլետիկոն իր հերթին 1:0 հաշվով հաղթեց Վալյադոլիդին եւ 52 միավորով հայտնվեց երրորդ տեղում: Չորրորդ տեղում գտնվող Սեւիլիան նույնպես ունի 52 միավոր:
Էյբարը, Մալյորկան, Լեգանեսը եւ Էսպանյոլը ծանր պայքար են մղում տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար: Այս տուրում Մալյորկայի եւ Լեգանեսի միջեւ կայացած գերկարեւոր խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Էսպանյոլը սեփական դաշտում 3:1 հաշվով ծանր պարտություն կրեց Լեւանտեից, իսկ Էյբարը մեկ կարեւոր միավոր վաստակեց Խետաֆեի դաշտում:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը