Մենք երբեք չպետք է թույլ տանք հերթական անգամ ենթարկացնել մեզ. Լուկաշենկո
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է «Օլա» հուշահամալիրի բացման արարողությանը, որը տեղակայված է պատերազմի տարիներին նացիստների կողմից այրված գյուղի տարածքում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներում:
«Եւ եթե այսօր ինչ-որ մեկն աշխարհում գերադասում է մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի էջերը, փորձում է փոխել շեշտադրումները երկրի պատասխանատվության հարցերում, Բելառուսը կպահպանի իրական պատմությունը քարի մեջ»,-հայտարարել է նախագահը:
«Թող գնան եւ նայեն, եւ թող գնահատեն այս սուրբ ժողովրդին, որը երբեմն պայքարել է ոչ իր պատերազմում: Սակայն միշտ պայքարում է պատվի եւ արդարության համար: Մենք դա արել ենք հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաները, թոռները, յուրաքանչյուր նոր սերունդ հասկանա ազատության եւ անկախության իսկական իմաստը, գնահատի կյանքն ու պահպանի խաղաղությունը երկրում»,-ամփոփել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նաեւ նշել է, որ երբեք չի մտածել, որ քառորդ դար անց խաղաղ եւ անկախ Բելառուսում կրկին պետք է խոսել ինքնավարությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Մի՛ թուլացեք: Հիշեք, որ շրջապատում կան դեռեւս շատ մարդիկ, որոնք նախանձից, այն պատճառով, որ նրանց դուր չի գալիս մեր ժողովուրդը, քանի որ մենք խոսում ենք մեր անկախության մասին, վարում ենք մեր անկախ քաղաքականությունը, կփորձեն անպայման միջամտել մեր գործերում: Մենք ոչ մեկի չպետք է թույլ տանք հերթական անգամ ենթարկացնել մեզ»,-ընդգծել է պետության ղեկավարը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը