«Հնարամիտ» ծանոթը դատապարտյալի համար տորթ էր բերել, մեջն էլ դեղահաբ ու փոշենման զանգված
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 27-ին դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնուքի թխվածքի միջից հայտնաբերել են երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դրանցից մեկում առկա էր 0,1 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված, մյուսում` 0,2 գրամ քաշով, «B 8» դաջվածքով դեղահաբ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

















































