Տիտանների պայքարն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ընդունեց Անդորրայի ներկայացուցիչ «Սանտա Կոլոմա» թիմին եւ հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 39-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփեց Նենադովիչը:
Անկեղծ լինենք, եթե չլիներ նենադովիչի ինքնատիպ հարվածը, ապա խաղը, ամենայն հավանականությամբ, կավարտվեր 0:0 հաշվով: Դաշտում միմյանց արժանի, գրեթե նույն կարգի թիմեր էին:
Մի դիտարկում եւս, ամեն տարի մենք ականատես ենք լինում, որ մեր թիմերի մակարդակն ավելի ու ավելի է ընկնում: Եւ ինչու չպետք է ընկնի: Ի՞նչ է եղել, որ մակարդակը ոչ թե ընկնի, այլ աճի: Այնպես որ, մենք պետք է հասկանանք, ընդունենք, հաշտվենք այն մտքի հետ, որ հայկական ֆուտբոլը գնալով ավելի ու ավելի վատն է լինելու: Եթե ներդրումներ չկան երկրի տնտեսությանում, եթե տնտեսական դաշտում մրցակցություն չկա, ապա ներդրում եւ առողջ մրցակցություն չի կարող լինել նաեւ ֆուտբոլում:
Հնարավոր է, որ այս փուլի արգելքը «Ալաշկերտը» հաղթահարի, իսկ հետո՞, հետո ինչ է լինելու:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում