Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ո՞ւմ համար, որքա՞ն և ե՞րբ կբարձրանա գույքահարկը

Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։

Հայաստանում անշարժ գույքի շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի թանկ է կադաստրային արժեքից։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ընդունման ժամանակ հայտարարել էր առաջարկվող փոփոխության արդյունքում «գույքային հարկերի հարկման պոտենցիալը մոտավորապես 4․3 անգամ կաճի»:

Կառավարությունը Հարկային օրենսգրքի նախորդ փոփոխություններով անցավ համահարթ եկամտահարկի մոդելին՝ և´ շատ, և´ քիչ եկամուտ ստացողները հարկվում են հավասարաչափ։ Այդ ժամանակ հայտարարվում էր, որ սոցիալական արդարությունը վերականգնվելու է գույքահարկի միջոցով։

Նախագծում նշվում է, որ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության նպատակը տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է, սակայն նախատեսվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ գույքային միավորների համար սահմանելով 0․05 տոկոս հարկման դրույքաչափ։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ Հայաստանում կա մոտ 275 հազար բնակարան, որի կադաստրային արժեքը 3 մլն դրամից ցածր է և դրանց սեփականատերերը գույքահարկ չեն վճարում։ Առաջարկվող փոփոխության արդյունքում 275 հազար անշարժ գույքի սեփականատեր 2021 թվականի հունվարի 1-ից սկսած կվճարի հարկեր։ Եթե բնակարանը գնահատվում է 10 մլն դրամ, ապա սեփականատերը պետք է վճարի 5000 դրամ գույքահարկ, իսկ 7 մլն արժողությամբ բնակելի տան դեպքում գույքահարկը կկազմի 3500 դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0․2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան: Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1․1 տոկոս, Ռուսաստանում՝ 1․2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1․4 տոկոս, Ճապոնիայում՝ 1․9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2․7 տոկոս:

Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին առաջարկվում է անցում կատարել չորս տարիների ընթացքում։ Մասնավորապես, սահմանվել է, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թ. ՝ 50 տոկոսը, 2023 թ.՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024-ից:

Ներկայումս գույքահարկը գանձվում է ընդհանուր շինությունների համար, իսկ առաջարկվող փոփոխությամբ՝ առանձին սանդղակներ են լինելու բնակարանների և բնակելի տների համար, ինչպես նաև սահմանվելու են հարկման բազայի նոր սանդղակներ և նոր դրույքաչափեր:

Գույքահարկի գործող դրույքաչափեր


Բնակարանների համար առաջարկվող դրույքաչափերը

 

Օրինակ, ձեր բնակարանի արժեքը 25-47 մլն դրամի սանդղակում է, ենթադրենք՝ 30 մլն դրամ, ապա դուք պետք է վճարեք 20 000 դրամ և 5 մլն դրամի 0․2 տոկոսը՝ 10 000 դրամ, ընդհանուր 30 հազար դրամ տարեկան գույքահարկ։

Բնակելի տների համար առաջարկվող դրույքաչափերը

Նմանատիպ հաշվարկ կատարենք նաև բնակելի տների համար նախատեսված երկու տարբեր սանդղակների դեպքում։ Ենթադրենք, տունն արժե 11 մլն դրամ, սեփականատերը պետք է վճարի 3500 դրամ և 4 մլն դրամի 0․1 տոկոսը՝ 4000 դրամ, ընդհանուր՝ տարեկան 7500 դրամ գույքահարկ։ Ամենաբարձր սանդղակի՝ 120 մլն դրամ և ավելի գնահատված գույքի, օրինակ՝ 132 մլն դրամ արժողությամբ գույքի համար սեփականատերը պետք է վճարի 423 500 դրամ և 12 մլն դրամի 1 տոկոսը՝ 120 000 դրամ, ընդհանուր՝ 543 500 դրամ։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նախօրեին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարել էր, որ Կադաստրի կոմիտեում առկա տվյալների բազայի հիման վրա ստեղծվել է հաշվիչ, որով հնարավոր է հաշվարկել հին և նոր գույքահարկերի տարբերությունը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան հավաքել կամ կադաստրային ծածկագիրը, կամ սեփականության վկայականի համարը, կամ բնակության հասցեն և ստանալ հին և նոր գույքահարկերի դրույքաչափերը․ «Հաշվիչն արդեն ստեղծված է, սակայն դեռ առցանց հասանելի չէ։ Ներկա պահին ընթանում են աշխատանքները, որ ավարտենք մեր ինտեգրացիան e-cadastre կայքի հետ»,- ասել էր Սուրեն Թովմասյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ առնվազն 2 տարին մեկ վերանայվելու են հայաստանյան անշարժ գույքի գները, որպեսզի դրա հիման վրա էլ որոշեն տվյալ տան գույքահարկի չափը։ Մասնագիտական շրջանակներում, սակայն, բարձրացվում է հարցը, թե Կադաստրի կոմիտեն ունի՞ բավարար ռեսուրներ և վստահություն հանրության շրջանում՝ շուկայական գին որոշելու համար։

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության առաջարկից հետո Կառավարությունը քննադատությունների է արժանանում նաև կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում քաղաքացիների հարկային բեռն ավելացնելու համար։ Նաև բաց է մնում այն հարցը, թե ինչպես պետք է Երևանի կենտրոնում բնակվողը, որը ժառանգություն է ստացել անշարժ գույքը և այժմ մեծ եկամուտներ չունի (այսպիսի դեպքերը քիչ չեն), վճարելու գույքահարկը, քանի որ Կենտրոնում բնակարանների գներն անհամեմատ ավելի բարձր են։

tert.am