Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է

Նախադպրոցական երկու հաստատության խոհանոցում արձանագրված խնդիրները կրկին օրակարգային են դարձրել հարցը, թե որքանո՞վ են պահպանվում սննդի անվտանգության կանոնները մանկապարտեզներում։ Հունվարի 1-ից մանկապարտեզների ճաշացանկերի նոր՝ խստացված նորմեր են գործում ու նոր սահմանափակումներ, բայց կան նաև տարածված խախտումներ։

2026 թ․ հունվարի 1-ից Հայաստանի նախադպրոցական հաստատությունների համար սննդակարգի նոր, խստացված կանոնակարգ է գործում։ Այս փոփոխությունը միտված է նախակրթարաններում երեխաների առողջ սննդակարգի ապահովմանը, սննդային ճիշտ սովորությունների ձևավորմանը և հնարավոր հիվանդությունների ու ճարպակալման կանխարգելմանը: Ճաշացանկի հիմնական փոփոխությունները «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը։

«Հացի քանակը, որպես այդպիսին, նվազեցվել է, իսկ արհեստական շաքար պարունակող մթերքները հասցվել են գրեթե նվազագույնի։ Այսինքն՝ ամեն ինչ ուղղվել է դեպի բանջարեղենն ու միրգը. շեշտը դրել ենք հենց ավելի առողջ սննդի վրա»։

Ըմպելիքներում թույլատրվում է առավելագույնը 5 գրամ շաքար կամ մեղր, իսկ որպես խորտիկ պետք է տրվի միայն անշաքար միրգ կամ բանջարեղեն։ Լիովին արգելվել են կրեմով հրուշակեղենը, շոկոլադը, շաքարի փոխարինիչներն ու կոֆեին պարունակող խմիչքները, այդ թվում՝ թեյը։

Աղանդերներից թույլատրվում են միայն մրգային կամ յոգուրտային հիմքով տեսակները, եթե դրանցում մրգի բաժինը առնվազն 50 տոկոս է։ Նոր կարգավորումներով՝ նախադպրոցական հաստատություններն այսուհետև պարտավոր են սննդացանկը կազմել 10-12 օրվա կտրվածքով՝ ապահովելու սննդի բազմազանությունն ու համապատասխանությունը նորմերին։ Չնայած խիստ պահանջներին՝ գործնականում պատկերն այնքան էլ միանշանակ չէ. ծնողների շրջանում  դժգոհություններ են հնչում, որ որոշ մանկապարտեզներում նոր ճաշացանկը լիարժեք չի պահպանվում

«Բարձրաձայնելուց խուսափում ենք՝ երեխաների համար հետագա խնդիրներ չստեղծելու մտահոգությունից»․ «Ռադիոլուրի» հետ զրույցում որոշ ծնողներ այսպես էին պատճառաբանում թե ինչու երբեմն չեն բարձաձայնում առկա խնդիրները։ Բայց նաև ասում էին, որ  մանկապարտեզներում խնդիրները շատ են, շատ են նաև ոչ միայն սննդի հետ կապված խնդիրները, այլ նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները»։

Կրթական գերատեսչության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանի պնդմամբ՝ համակարգային խնդիրներ, որպես այդպիսին չկան, իսկ ստուգումների արդյունքները հիմք ընդունելով՝ վստահեցնում է՝ մատակարարման շղթան խստորեն վերահսկվում է։

Խոսք- «Թարմացված  ճաշացանկը պահպանվում է, որովհետև մեր սննդի մատակարարումներն արվում են բոլոր մանկապարտեզներին նույն մատակարարների կողմից։ Որպես այդպիսին մեծ խախտումներ, առնվազն մեր մշտադիտարկումների արդյունքներով, չեն արձանագրվել, հիմնականում արվում է ամեն ինչ նորմայի սահմաններում։ Արգելված սննդատեսակներ (կամ ճաշացանկից դուրս մթերքներ) ուղղակի չեն կարող լինել մանկապարտեզում, որովհետև հաստատությունները պարզապես չեն ստանում այդ ապրանքները»։

 Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, մինչդեռ, իրավիճակը խնդրահարուիյց է համարում։ Մանկապարտեզների համար սահմանված սննդի անվտանգության նորմերը հաճախ մնում են թղթի վրա՝ պնդում է։

«Օրինակ, սահմանված կարգի համաձայն՝ երեխաներին պետք է մատակարարվի սառեցված հավի միս, սակայն տեղերում այն հաճախ սառեցնում են սառցախցիկներում՝ պատճառաբանելով, թե ամենօրյա մատակարարում չկա: Բացի այդ, համակարգային լուրջ բաց ունենք մրգի, բանջարեղենի և հատիկեղենի ընդունման գործընթացում. մանկապարտեզներում հաճախ պարզապես չգիտեն, թե որոնք են անվտանգության անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը, ինչի հետևանքով համապատասխանության գնահատում անցած սնունդը գրեթե բացակայում է նախակրթարաններից»

Պիպոյանի կարծիքով՝ կան նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման բազում խնդիրներ։ Նա հիշեցնում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջերս կասեցրել էր Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը: Պարզվել է, որ այն ապահովված չի եղել տաք ու սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման ու չորացման միջոցներով, նաև՝ անձնակազմի հանդերձարանով:

Այս տարի ստուգումներ են արվել 102 մանկապարտեզում։ Խախտումներ են արձանագրվել մարզային 67 և մայրաքաղաքային 14 հաստատություններում։ Դրանցից երեքի գործունեությունը կասեցվել է՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ 

«Արձանագրվել են հիմնականում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, վտանգների վերլուծության և հսկողության կրիտիկական կետերի  համակարգի, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարի միջոցառումների բացակայություն։ Եղել են նաև մակնշման խնդիրներ և սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերի, օրինակ՝ մսի տեղափոխման համար անհրաժեշտ 5-րդ ձևի բացակայության դեպքեր։ Այն հաստատություններում, որտեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ, բնականաբար, կիրառվել է գործունեության կասեցում»։

Ծնողների անհանգստություններին ու բողոքներին ի պատասխան՝  Հարությունյանը շեշտում է, որ խնդիրների արմատական լուծման համար հենց ծնողների դերն է կարևոր։

«Ծնողները ևս պարտավոր են բարձրաձայնել, եթե խնդիրներ են նկատում։ Եթե իրենք չեն խոսում այդ մասին, մենք որտեղի՞ց իմանանք առկա խնդիրների մասին և ինչպե՞ս արագ արձագանքենք»։

Հարությունյանը հորդորում է խախտումներ նկատելու դեպքում անմիջապես զանգահարել տեսչական մարմնի թեժ գիծ՝ 118 կամ դիմել համապատասխան մարմիններին. միայն այդպիսի ահազանգերի շնորհիվ է հնարավոր լինում խնդիրներին տալ արագ ու օպերատիվ լուծում:

armradio.am