Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունը Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Մեկնարկել է ProBasket Ա Լիգան ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը Միացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոնները Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է

2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերն Անկարայում հուլիսի 7-8-ը տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել, որում անդրադարձ կա դաշինքի պաշտպանությանը, Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին, Ուկրաինային աջակցությանը, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և Իրանին։

Հռչակագրի տեքստը հրապարակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց «անսասան հանձնառությունը դաշինքի երկրների հավաքական պաշտպանությանը»:

«Մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա: Մեր միասնությունը, համերաշխությունը և հավաքական ուժը մնում են խաղաղության, անվտանգության և բարգավաճման հիմքը մեր ազատ և ժողովրդավարական երկրներից կազմված դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիների համար», - նշված է հայտարարության մեջ:

Հռչակագրում Ռուսաստանը նշվում է, որպես եվրատլանտյան անվտանգության համար «երկարաժամկետ սպառնալիք»։  «Ռուսաստանի կողմից եվրատլանտյան անվտանգությանն ու կայունությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքին, ինչպես նաև ահաբեկչության մշտական ​​սպառնալիքին հակազդելու համար դաշնակիցները կատարում են Հաագայի պաշտպանական պարտավորությունը: 2025 թվականին եվրոպացի դաշնակիցները և Կանադան հիմնական պաշտպանական պահանջներում իրենց ներդրումներն ավելացրել են ավելի քան 139 միլիարդ դոլարով: Մեր ներդրումներն ապահովում են մեզ անհրաժեշտ հնարավորությունները՝ միաժամանակ ամրապնդելով մեր արդյունաբերական բազան և դիմադրողականությունը:

Այսօր Անկարայում մենք հայտարարում ենք ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր գնումների մասին և պարտավորվում ենք ընդլայնել հավաքական արտադրական հզորությունները և համագործակցել արդյունաբերության հետ՝ նորարարություններն արագացնելու համար», - նշված է փաստաթղթում:ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները նշել են, որ դաշինքի եվրոպական անդամները և Կանադան, ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, ստանձնում են դաշինքի պաշտպանության համար ավելի մեծ պատասխանատվություն։

«Մենք կառուցում ենք ապագան. ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ում՝ արդիականացված դաշինքում», - նշում են դաշնիքի անդամ երկրների ղեկավարները՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն հանձնառու է պահպանել իր մարտական ​​առավելությունը և ներդրումներ է կատարում զինված ուժերի տարբեր ասպեկտներում։Բացի այդ, ըստ հռչակագրի, Ուկրաինան նպաստում է անդրատլանտյան անվտանգությանը, և դաշնակիցները միավորված են Ուկրաինային ցուցաբերվող անսասան աջակցության հարցում՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը պետք է լինի արդար, կանխատեսելի և կայուն երկարաժամկետ հեռանկարում։

Դաշնակիցները նաև խոստացել են 2026 թվականի համար Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա, օգնություն և ուսուցում, ինչպես նաև հաստատել են իրենց ինքնիշխան պարտավորությունները՝ 2027 թվականին պահպանելու առնվազն համարժեք մակարդակներ։

Դաշնակիցները նաև վերահաստատել են, որ Իրանը «երբեք չպետք է միջուկային զենք ունենա», և կոչ են արել Իրանին լիովին հարգել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը։