Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 2,9 մլն դոլարով
Երեքշաբթի ավարտված Sotheby's աճուրդի տան կազմակերպած ռուսական գեղանկարչության ստեղծագործությունների առցանց աճուրդում հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) «Նեապոլիտանական ծոց» նկարը դարձել է թոփ լոտը: Աճուրդի տան կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ կտավը, որը ստեղծվել է 1878 թվականին, վաճառվել է գրեթե 2,3 մլն ֆունտ սթերլինգով (ընթացիկ փոխարժեքով 2,9 մլն դոլար), իսկ աճուրդի վերջնական հասույթը կազմել է 5,62 մլն ֆունտ (7,1 մլն դոլար), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թոփ լոտի գնահատման արժեքը գերազանցվել է ավելի քան 2 անգամ: Այվազովսկու 1868 թվականի «Լուսնյակ գիշերով անցնող նավը» նկարը նույնպես իրացվել է գնահատման արժեքի զգալի գերազանցմամբ: Այն վաճառվել է 435 հազար ֆունտով (548 հազար դոլար), մինչդեռ գնահատվել էր 150-200 հազար ֆունտ (190-250 հազար դոլար):
Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության համավարակով պայմանավորված՝ Sotheby's-ը եւ մյուս աճուրդի տները իրենց աճուրդներն անցկացնում են առցանց ռեժիմով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը