Թրամփը քայլել է պաշտպանված Լաֆայետ պուրակով մինչեւ ցուցարարների կողմից ավելի վաղ հրդեհված եկեղեցի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդագույն պարտեզում երկրում տիրող անկարգությունների կապակցությամբ համաքաղաքացիներին ուղղված ելույթից հետո երկուշաբթի երեկոյան լրագրողներին հայտարարել է, որ այժմ նա հարգանքի տուրք կմատուցի մի առանձնահատուկ տեղի: Թրամփի ելույթն ուղեկցվում էր լուսաձայնային նռնակների պայթյունի եւ արցունքաբեր գազի ձայների ներքո, անհասկանալի կրակոցներ էին հնչում: Ոստիկանները պաշտպանում էին Լաֆայետ հրապարակը ցուցարարներից՝ տեղական ժամանակով 19:00-ին պարետային ժամ սկսվելու կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Որոշ ժամանակ անց Թրամփը՝ մասնավորապես, արդարադատության նախարար Ուիլյամ Բարի, վարչակազմի պաշտոնյաների եւ լրագրողների ուղեկցությամբ, դուրս եկավ նստավայրից եւ ուղեւորվեց դեպի արդեն դատարկ հրապարակ: Նախագահը հասավ Սուրբ Հովհաննեսի Եպիսկոպոսական եկեղեցի, որը ցուցարարները հրդեհել էին կիրակի երեկոյան:
Թրամփը բարձրացրեց Աստվածաշունչը եւ հայտարարեց, որ «ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր եկիրն է», իսկ հետո խոստացավ ապահովել պետության անվտանգությունը: Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը հաճախ «նախագահական» են կոչում, հայտնի է նրանով, որ ԱՄՆ բոլոր նախագահները 1815-ին դրա կառուցումից ի վեր առնվազն մեկ անգամ այցելել են այն նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
Ըստ The Washington Post-ի՝ իրավապահները ռետինե փամփուշտներ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը