Forbs-ը Քայլի Ջեներին զրկել է ամենահարուստ երիտասարդի կարգավիճակից. ի՞նչ է պատճառ դարձել
Ամերիկացի մոդել և ռեալիթի շոուի մասնակից Քայլի Ջենեչին զրկել են ամենաերիտասարդ հարուստի կարգավիճակից, քանի որ վերջինս կեղծել էր այն: Այդ մասին նշում է Forbes-ը:
Խորամանկ, հարուստ աղջիկը ֆինանսական մանիպուլյացիայի է դիմել իր հարսուտի կոչումը պահպանելու համար: Սակայն նրա ունեցվածքը գնահատում են ոչ ավել քան 900 միլիոն դոլար: Հայտնի է, որ այս տարվա սկզբին Քայլին վաճառել է իր Kylie Cosmetics բրենդի կեսը Coty-ին 600 միլիոն դոլարով, ստանալով դրանից ընդամենը 340 միլիոն դոլար վաճառքի բոլոր հարկերը վճարելուց հետո:

Forbes-ը նշում է, որ այդ կոսմետիկ միջոցները ավելի քիչ եկամուտ են բերել, քան նշվում է:
Ամենահարուստ երիտասարդ կնոջ կոչումը Քայլին ստացել էր 2019 թվականի գարնանը: Այդ ժամանակ աղջիկը հայտարարեց, որ չէր սպասում նման հաջողակ ապագայի, իսկ իր բրենդը կարողացել է առաջ տանել սոցիալական հարթակների միջոցով: 21 տարեկանում հարստացած Քայլի Ջեները ետևում է թողել Մարկ Ցուկերբերգին, ով 23 տարեկանում իր առաջին միլիարդն էր աշխատել:

Ինչպես ավելի վաղ նշվում էր, հեղինակավոր կարգավիճակը և հսկայական գումարը չի փրկել աղջկան ընտանեկան դրամայից. անցյալ տարվա վերջին Քայլի Ջեները բաժանվեց ամուսնուց: Զույգը դադար է տվել հարաբերություններին և հույս է տալիս երկրպագուներին, որ միգուցե մոտ ապագայում նրանք միավորվեն: Բաժանումից հետո ծնողները հավասարապես խնամում են մեկամյա աղջկան:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի