Ռուս կինը ստիպված է եղել ծննդաբերել փողոցում (տեսանյութ)
Նիժնի Նովգորոդի շրջանի Դերժինսկ քաղաքի հղի բնակչուհին ստիպված է եղել ծննդաբերել փողոցում: Այս մասին շաբաթ օրը, մայիսի 30-ին, Instagram-ի իր էջում հայտարարել է մարզային Առողջապահության նախարարության ղեկավար Դավիթ Մելիք-Հուսեյնովը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Մարզի Առողջապահության նախարարության ղեկավարը գրել է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմը փողոցում հայտնաբերել է կնոջը՝ նորածնի հետ: Մելիք-Հուսեյնովը նաև նշել է, որ տեղի ունեցածի փաստով ստուգում է սկսվել: «Կինը և երեխան գտնվում են բավարար վիճակում»,- ասել է նա և հավելել, որ շտապօգնության աշխատակիցները երեխային և մորը տեղափոխել են Ձերժինսկի պերինատալ կենտրոն:
«Մայրը պառկած էր ասֆալտին, և բժիշկներն ընդհանրապես մոռացել էին նրա մասին», - պատմել են ականատեսները և նշել, որ կինը ծննդաբերել է «հենց տաբատի մեջ»:
Ձերժինսկի պերինատալ կենտրոնի գլխավոր բժիշկ Նադեժդա Ռիժովան ասել է, որ այդ կինը Դերժինսկում չի ապրում, և որ, բացի անձնագրի պատճենից, իր մոտ այլ փաստաթուղթ չի ունեցել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար