Յոթ տարի անց ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունից (Տեսանյութ)
64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովն այսօր բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում մրցեց անգլիացի Լյուկ Մաքմորմեկի դեմ: Հայ բռնցքամարտիկը հիանալի մենամարտ անցկացրեց ու արժանի կերպով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Առաջին ռաունդում ավելի հաջողակ էր գործում անգլիացին: Բաչկովն անընդհատ նախաձեռնողի դերում էր, բայց բաց թողեց մի քանի հարված:
Երկրորդ ռաունդի հենց սկզբից հայ բռնցքմարտիկը նետվեց առաջ, ու մի քանի անգամ արդեն ագլիացին բաց թողեց բավականին ուժեղ հարվածներ: Ռաունդի վերջում Բաչկովը շատ լավ գրոհ անցկացրեց ու անկասկած հաղթեց այդ ռաունդը:
Երրորդ ռաունդում Բաչկովը հիանալի մենամարտ անցկացրեց: Հաճախ հարվածների փոխանակման գնալով՝ հայ բռնցքամարտիկը նպատակին հասցրեց իր հարածների հիմնական մասը, ու մրցավարները միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին Հովհաննես Բաչկովին:
Վերջին անգամ հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Հրաչիկ Ջավախյանը 2010 թվականին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում