Եվրոպան ի վիճակի է ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալ. Մերկել
SARS-CoV-2 կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը Եվրամիության խորհրդում Գերմանիայի ապագա նախագահության առանցքային թեման կդառնա: Եվրոպան ի վիճակի է ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալ, քան դրանից առաջ էր, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակն «ամեն ինչ գլխի վրա շուռ տվեց» եւ ցույց տվեց, որ առանցքային փոփոխությունները կարճաժամկետ լուծումներ են պահանջում՝ երկարաժամկետ հետեւանքներով:
ԵՄ խորհրդում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահության ընթացքում այլ առանցքային թեմաներից են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները Եվրամիությունից դուրս գալուց հետո, կլիմայի պաշտպանությունը եւ ապաստան տրամադրելու քաղաքականությունը Եվրոպայում, հայտնում է DW-ն:
Գերմանիայի կառավարության ղեկավարը չի շրջանցել նաեւ միջազգային հարաբերությունները: Գերմանիայի կանցլերը շեշտել է ԱՄՆ-ի հետ շփումների կարեւորությունը՝ այն Եվրոպայի կարեւորագույն գործընկերն անվանելով: «Տրանսատլանտյան հարաբերությունները մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հիմնասյունն են»,- շեշտել է Մերկելը: Սակայն այժմ «Ամերիկայի հետ համագործակցությունն ավելի բարդ է, քան մենք կցանկանայինք», հավելել է նա:
Մերկելը նշել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այն, լինելով ԵՄ անմիջական հարեւանը, «չլուծված հակամարտությունների մի շարք է ստեղծել», կարծում է Գերմանիայի կանցլերը: Նա հիշեցրել է Ղրիմ ուկրաինական թերակղզու՝ ՌԴ-ի կողմից բռնակցման եւ Մոսկվայի աջակցությունը «խամաճիկային ռեժիմներին» Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ հանրապետություններում: Ռուսաստանը «հիբրիդային միջոցներով գրոհում է արեւմտյան ժողովրդավարությունները, այդ թվում ՝ Գերմանիան»,- շեշտել է Մերկելը:
Ընդ որում, Գերմանիայի կառավարության ղեկավարը ԵՄ Խորհրդում Գերմանիայի նախագահության մեջ Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր խթան հաղորդելու հնարավորություն է տեսնում: Կանցլերը հնարավոր թեմաների թվում նշել է իրավիճակը Լիբիայում եւ Սիրիայում, կլիմայի պահպանությունը եւ գլոբալ առողջապահությունը:
Եվրամիության խորհրդի նախագահող երկիրն ընտրվում է վեց ամսով: Գերմանիան, որը վերջին անգամ այս պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականին, հուլիսի 1-ին ռոտացիայի կարգով կփոխարինի Խորվաթիային: Իսկ 2021 թվականի հունվարի 1-ից Պորտուգալիան կդառնա ԵՄ Խորհրդի նախագահող երկիր:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը