Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրերի եղանակի մասին
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը:
«Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է՝ իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին: Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35...+36 աստիճանի»,-գրել է Սուրենյանը:

















































