ԱՄՀ-ն հերթական վարկն է տրամադրել Հայաստանին՝ 21.6 մլն դոլարի չափով
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) որոշել է հատկացնել Հայաստանին 21.6 մլն դոլարի հերթական վարկը: Այս մասին հաղորդում է ԱՄՀ մամլո ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, հիմնադրամի տնօրենների խորհուրդը վերանայել է հերթական, հինգերորդ վարկային աջակցության ծրագրի պայմանների իրականացումը Երեւանի կողմից՝ հաշվարկված երեք տարվա ընթացքում: Արդյունքում, որոշվել է Հայաստանին տալ վերոնշյալ վարկը:
Ընդհանուր առմամբ, ԱՄՀ կողմից 2014 թվականի մարտին հաստատված ծրագիրը, նախատեսում է Երեւանին տալ մոտ $ 111.6 մլն:
ԱՄՀ Գործադիր տնօրենի տեղակալ Տաո Չժանն ասել է, որ «ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կավելանա 2017-ին և միջնաժամկետ հեռանկարում»: «Սակայն կան տնտեսական աճի նվազման ռիսկեր, ինչպես նաև զգալի կառուցվածքային մարտահրավերներ», - ավելացրել է Չժանը:

















































