Կմեծացնեն ինքնակամ շինությունների համար տուգանքները
Հայաստանում կմեծացնեն ապօրինի շինարարության համար տուգանքները: «Վարչական իրավախախտումների» օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության հունիսի 23-ի նիստում:
Սեփական հողամասում ապօրինի շինարարության համար տուգանքը կսահմանվի 200-ից մինչեւ 300 հազար դրամ: Ուրիշի հողամասում շինարարության համար` 400-600 հազար դրամ: Եթե շինարարությունը շարունակվի նաեւ տուգանելուց հետո, նոր տուգանք կսահմանվի` արդեն 2,5 մլն-ի (մոտ 5,2 հազար դոլար – խմբ.):
Օրինագծի հիմնավորման մեջ նշված է, որ ավելի խիստ պատիժներ են անհրաժեշտ, որոնք իսկապես կկանխեն առանց թույլտվության շինարարությունը:

















































