Սիմոն Մարտիրոսյանը երիտասարդների աշխարհի չեմպիոն
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր առաջինը մրցասպարեզ մտան +90 կգ քաշային աղջիկները:
Մեր մարզուհի Արփինե Դալալյանը երկամարտում ցույց տվեց 234 կգ (100+134) արդյունք եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նա երրորդ տեղը գրաված էկվադորցի ծանրորդից հետ մնաց 12 կիլոգրամով:
Աշխարհի չեմպիոն դարձավ չինուհի Յոնչժի Սունը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր երկու վարժություններում՝ 281 կգ (130+151):

Իսկ առաջնությունն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանի վստահ հաղթանակով:
Մեր +105 կգ քաշային ծանրոդը երկամարտում ցույց տվեց 426 կգ (191+235) արդյունք եւ վստահ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Նա երկրորդ տեղը գրաված վրացի Գիորգի Չխնեիձեին գերազանցեց 20 կիլոգրամով:
Այդպիսով, Հայաստանի երիտասարդ ծանրորդները Ճապոնիայից կվերադառնան մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում