Աջակիցները Գեւորգ Սաֆարյանին ցանկանում էին տուն տանել
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի աջակիցները երեկ դատարան էին եկել նրան տուն տանելու մտադրությամբ
« Ինձ տուն չէ, չեն թողնում գնամ հիվանդանոց զննության, ուր մնաց տուն թողեն»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Այսօր Վերաքննիչ դատարանում նա մասնակցում էր իր բողոքի քննությանը: Գեւորգ Սաֆարյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ամանորի գիշերը Ազատության հրապարակում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանի համար տարօրինակն այն է, որ գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի եւ Գեւորգ Սաֆարյանի միջեւ առերեսում քննիչը չի կատարել, թեեւ ամենաառաջին գործողությունը դա պետք է լիներ:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գեւորգ Սաֆարյանի մասնակցությամբ նույն դատարանում մեկ այլ դատական նիստ էր նշանակված։ Այս դեպքում պահանջվում էր արդարացնլ Գեւորգ Սաֆարյանին՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը, որով նա երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել 2016թ ամանորի գիշերվա հայտնի իրադարձություններից հետո։
Հունիսի 29-ին կհրապարակվի այս գործով որոշումը:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ