Շարմազանովի արտահայտությունը դժգոհություն է առաջացրել ՀՀԿ-ում
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց: Սակայն վարչապետի փոխարեն հարցին ուղիղ տեքստով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (իսկ նա, հաստատապես, առանց նախագահականի համաձայնության նման բան չէր ասի). «2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Կարեն Կարապետյանի անունը չհնչեց: Ասում են` սա ոչ միայն «մեսիջ» է ողջ քաղաքական դաշտին, այլև հենց Կարեն Կարապետյանին: Ասում են նաև, թե Շարմազանովի հայտարարությունը չափազանց վատ է ընդունվել նաև ՀՀԿ-ում. շատերը պնդում են, թե նման կոպիտ շեշտադրում չպետք է արվեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ