Ադրբեջանը արտահանձնման իրավաբանական ինստիտուտը քաղաքական նպատակներով է գործածում
Ադրբեջանը արտահանձնման իրավաբանական ինստիտուտը քաղաքական քարոզչության նպատակներով է գործածում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Միկիսկան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության համար Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների (ֆրանկ Էնգել (Լյուքսեմբուրգ), Էլենի Տեոխարուս (Կիպրոս) ու Յարոմիր Շտետին (Չեխիա) նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն, նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից արտահանձնելուն ու Բաքվում կալանավորելուն։
Պատասխանելով այն հարցին, արդյոք այդ դեպքերը վտանգավոր նախադեպ չեն, որոնք սպառնում են այլ երկրների քաղաքացիներին ու խորհրդարանականներին, դեսպանը նշել է «Դա շատ նուրբ հարց է, քանի որ ԵՄ-ն ու ԵԽ երկրները մի կողմից աջակցում են կոռուպցիայի, միջազգային հանցագործությունների դեմ պայքարին, ու այս առումով արտահանձնման ինստիտուտը շատ կարեւոր է։ Հետեւաբար «Ա» երկրների իշխանություններին պետք է թույլատրվի հետախուզում հայտարարել «Բ» երկրների քաղաքացիների հանդեպ, եթե նրանք հանցագործություն են կատարել «Ա» երկրների տարածքում։ Բայց այդ դեպքում պետք է զանազանել հանցագործություններն ու քաղաքական դրդապատճառներով արվող քայլերը։
«Վերոնշյալ դեպքում Ադրբեջանը առաջնորդվել է քաղաքական, այլ ոչ թե իրավական դրդապատճառներով։ Որոշ իրավաբաններ ասում են, որ ադրբեջանական սահմանի այսպես կոչված «ապօրինի հատումը» հանցագործություն չէ այլ երկրներում, հետեւաբար Բաքվի կողմից տրամադրված հետախուզության օրդերը չպետք է իրավաբանորեն պարտադիր համարվի։ Մյուս փաստաբաններն էլ ասում են, որ Ադրբեջանը չի վերահսկում սահմանը, որը հատել են Ալեքսանդր Լապշինը կամ Յարոմիր Շտետինը, հետեւաբար Բաքվի պահանջը իրավական տեսակետից սխալ է։ Դա շատ նուրբ ու բարդ իրավիճակ է»,- նշել է Պյոտր Միկիսկան։ Նա համոզված է , որ այլ երկրներից է կախված՝ նրանք կընդունեն, թե չեն ընդունի Ադրբեջանի հայտարարած օրդերը։ «Որոշ երկրներ դրան արձագանքել են՝ արտահանձնման տեսքով, ինչպես Ալեքսանդր Լապշինի դեպքում էր։ Ես գիտեմ, որ ոչ մի այլ երկիր Ադրբեջանի կողմից հայտարարված միջազգային հետախուզությանը չի արձագանքել։ Իմ կարծիքն այն է, որ արտատարածքային օրդեր հասկացությունը պետք է շատ զգույշ օգտագործվի»,- ամփոփել է Հայաստանում Չեխիայի դեսպանը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Բաքվի ծանր հանցագործություններ քննող դատարանում սկսվել է Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը։
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։ Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով