Տոկիոյի Օլիմպիական խաղերը հնարավոր է ընդհանրապես չեղարկվի
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի լիակատար չեղյալ հայտարարելու հավանականության մասին, եթե դրանք չկայանան 2021 թվականի ամռանը:
Տոկիոյում խաղերը պետք է կայանային 2020-ի ամռանը, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մեկ տարով: Ըստ Բախի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հասկացրել է, որ հաջորդ ամառ մրցաշարը անցկացնելու վերջին տարբերակն է:
«Մենք որդեգրել ենք մեկ սկզբունք՝ կազմակերպել այս խաղերը անվտանգ միջավայրում բոլոր մասնակիցների համար: Ոչ ոք չգիտի, թե ինչ տեսք կունենա աշխարհում մեկ կամ երկու ամիս հետո: Հետևաբար, մենք պետք է ապավինենք մասնագետներին, այնուհետև համապատասխան որոշում կայացնենք՝ հիմնվելով նրանց խորհուրդների վրա:
Ես հասկանում եմ, որ անհնար է անընդհատ հետաձգել մրցաշարը և կազմկոմիտեում 3000-ից 5000 մարդ վարձել: Հնարավոր չէ նաև ամեն տարի փոխել միջազգային ֆեդերացիաների ժամանակացույցը, քանի որ մարզիկները պետք է ունենան որոշակիություն:
Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, հուսով ենք, որ այս խաղերն անցկացվելու են հաջորդ տարվա հուլիսին: Այնուամենայնիվ, անվտանգ միջավայրի կազմակերպման համար կարող են պահանջվել լրացուցիչ միջոցներ, և կարող են կարանտինային պահանջներ լինել Օլիմպիական խաղերի մարզիկների և մյուս մասնակիցների համար », – Բախի խոսքերն է մեջբերում BBC-ին:
Բախը պատասխանեց նաև Ճապոնիայում սոցիալական հեռավորության ներկայիս սահմանափակումների վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ դրա պատճառով Խաղերը գուցե հարկ լինի անցկացնել փակ դռների հետևում: ՄՕԿ-ի ղեկավարն այս սցենարը անվանել է «շահարկում»: Բացի այդ, հարցազրույցում Բախը աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ սպորտին օգնելու համար համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պայմաններում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը