Համավարակը կարող է ընդմիշտ փակ թողնել աշխարհի թանգարանների 13%-ը
Որոշ երկրներում սահմանափակումների մեղմացման շրջանակներում սկսում են բացվել թանգարաններ, սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ աշխարհում յուրաքանչյուր ութերորդ թանգարանը կարող է բախվել համավարակի պատճառով մշտապես փակ մնալու խնդրին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Թանգարանների միջազգային խորհրդի հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրագնդի թանգարանների 90%-ը կամ 85 000 հաստատություններ ստիպված են եղել թեկուզ ժամանակավորապես փակվել։
«Սրանք տագնապալի տվյալներ են»,- Associated Press-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Էռնեստո Օտոնեն։
Նրա խոսքերով՝ խնդիրն առնչվում է մեծ եւ փոքր, նոր եւ կայացած, մշակույթ կամ գիտություն ներկայացնող թանգարաններին։ Նա նշել է, որ թանգարանները, որոնք հայտարարել են, թե կարող են ընդհանրապես չբացվել, «ամիսներով փակ են եղել եւ եկամուտներ չունեն»։ Ընդ որում, բացվելու դեպքում նրանք իրենց ենթակառուցվածքը թարմացնելու հնարավորություն չեն ունենա, որպեսզի համապատասխանեն սոցիալական հեռավորության եւ համավարակի ժամանակ նախազգուշական այլ միջոցառումների պահպանմանը։
«Աշխարհի թանգարանների մոտ 13%-ը երբեք չի բացվի»,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԹՄԽ-ի համատեղ հայտարարության մեջ, որում նշվում է, որ ամենամեծ ռիսկին բախվում են առավել աքատ երկրների թանգարանները։ Սակայն հարուստ երկրներում նույնպես իրավիճակը բավական տխուր է։
Եվրոպական թանգարանային կազմակերպությունների ցանցը հայտարարել է, որ խոշոր հաստատությունները զբոսաշրջային կետերում, ինչպիսին են Փարիզը, Ամստերդամը կամ Վիեննան, կորցրել են եկամուտների 80%-ը։
Օտոնեն ասել է, որ Լատինական Ամերիկայում իրավիճակը հատկապես ծանր է, «բոլոր թանգարանների 99,4%-ը փակ է»։ «Սա մեր պատմության մեջ առաջին դեպքն է, եւ այդ հաստատություններին հաստատ դժվար կլինի դուրս գալ այս ճգնաժամից»,- հավելել է նա։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն