Ryanair ավիաընկերությունը ծրագրում է մինչեւ 3000 աշխատատեղ կրճատել
Ryanair-ը իր աշխատակիցների եւ արհմիության հետ բանակցություններ է վարում աշխատավարձի կրճատման, չվճարվող արձակուրդի եւ մինչեւ 3000 աշխատատեղի կրճատման շուրջ, քանի որ կորոնավիրուսը ավելի քան 5 միլիոնով նվազեցրել է ավիաընկերության ուղեւորների թիվը։
Այնուամենայնիվ, ավիաընկերության գլխավոր տնօրենը որոշ լավատեսությամբ է տրամադրված այս ամառ Եվրոպայով ճանապարհորդությունների հանդեպ։
Ներկայացնելով տարվա արդյունքները՝ իռլանդական ընկերությունը հայտնել է, որ հասույթը աճել է մինչեւ 8,49 մլրդ եվրո՝ 10%-ով ավելի, քան մեկ տարի առաջ էր։ Եկամուտն աճել է 13%-ով եւ կյազմել է 1 մլրդ եվրո՝ առանց վառելիքի։ Սակայն զեկույցում նշվում է, թե շարունակվող համավարակը եւ ուղեւորությունների հետագա սահմանափակումները ենթադրում են, որ այս տարին «դժվար» կլինի փոխադրողի համար։
Ընկերությունը հուսով է երկրորդ եռամսյակում վերականգնել իր պարբերական չվերթների ավելի քան 50%-ը։
CNBC-ին տված հարցազրույցում Ryanair-ի գլխավոր տնօրեն Մայքլ Օ՛Լիրին վստահություն է հայտնել, որ ուղեւորների մի մասը չի հրաժարվի ամառային արձակուրդից։ Նա ասել է, որ մարդիկ «Հյուսիսային Եվրոպայում, Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում նախկինի պես կմեկնեն Իսպանիա, Պորտուգալիա՝ ընտանեկան արձակուրդների, նրանք, միեւնուն է, կգնան լողափեր։ Այդ շրջաններում շատ քիչ են կորոնավիրուսի դեպքերը»։ Սակայն նա նշել է, որ լավագույն դեպքում «խոսքը մեր սովորական ուղեւորությունների 50%-ի մասին է»։
Օ՛ Լիրին քննադատել է նաեւ որոշ եվրոպական կառավարությունների կողմից ուղեւորությունների սահմանափակումները, որոնք մտցվել են Covid-19-ի տարածումը դանդաղեցնելու համար։
Իտալիան՝ կորոնավիրուսից Եվրոպայի առավել տուժած երկրներից մեկը, հայտարարել է սահմանափակումները մեղմացնելու մասին։ Դա իր մեջ ներառում է առանց երկշաբաթյա մեկուսացման անհրաժեշտության Իտալիա ճանապարհորդելու եվրոպական քաղաքացիների իրավունքը։ CNBC-ի հետ զրույցում Օ՛Լիրին ասել է, որ այդ քայլը «օգտակար» էր։ «Նրանք չեղարկեցին այդ տխմար 14-օրյա մեկուսացումը, որը միաժամանակ անիրականանալի եւ անկառավարելի է՝ հօգուտ դիմակների օգտագործման եւ ջերմաչափման»,- ասել է նա՝ հավելելով, որ «երկշաբաթյա կարանտինը կատակ է»։
Մյուս եվրոպական երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, հայտարարել են ժամանող չվերթների որոշ ուղեւորների համար երկշաբաթյա կարանտինի սահմանման պլանների մասին։
«Մենք երկխոսություն ենք վարում կառավարության (Մեծ բրիտանիայի) հետ, սակայն կառավարությունը պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Օ՛Լիրին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը