«Իգլա»-ի գործով կալանավորվածը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը. Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք չի տվել
«Իգլա»-ի գործով կալանավորված Արմեն Պողոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը նախաքննության ավարտին մեղմացվել է. այժմ նա մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Վիկտորյա Կիրակոսյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներից մաքսանենգության հոդվածը հանվել է, որովհետեւ նախաքննության ընթացքում այդ մասով ապացույցներ չեն գտնվել:
Պաշտպանը նաեւ հերքեց այն լուրերը, թե իր պաշտպանյալը ցուցմունք է տվել Սամվել Բաբայանի դեմ, որի հիման վրա էլ նրան կալանավորել են:
«Մինչ ձերբակալությունը եղել են եւ՛ ներքին դիտումներ, եւ՛ գաղտնալսումներ, բայց այդպիսի բան չի հիմնավորվել»,-ասաց Վիկտորյա Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ ունեցած առնչությանը, ապա Կիրակոսյանն ասաց, որ Արմեն Պողոսյանը Սամվել Բաբայանին չի ճանաչել եւ որեւէ առնչություն չի ունեցել: Նա միայն ճանաչում է գործով մյուս մեղադրյալներ Սանասար Գաբրիելյանին եւ Հրաչ Մայիլյանին. «Իմ պաշտպանյալը չի տեսել եւ որեւէ առնչություն չունի Բաբայանի հետ»:
Գործով անցնող 4-րդ անձը Հրաչ Մայիլյանն է, որի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Նա եւս մեղադրվում է ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը:
Ռազմամթերքի մաքսանենգություն հոդվածը հանվել է նաեւ գործով անցնող մյուս մեղադրյալներ՝ Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի մեղադրանքից: Սանասար Գաբրիելյանն այժմ մեղադրվում է միայն ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, փոխադրելու մասով: Ի տարբերություն Արմեն Պողոսյանի՝ Սանասար Գաբրիելյանը իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունել. իր ցուցմունքում նա ասել է, որ «Իգլան» փորձել է գնել ՀՀ Զինված ուժերի համար, նա պատվիրել է, որպեսզի այն արտասահմանից ներմուծեն: Ըստ նրա ցուցմունքի՝ «Իգլան» արտասահմանից պետք է ներմուծեին որոշ անձինք, որոնց մեջ է եղել նաեւ գործով կալանավորված 3-րդ անձը՝ Արմեն Պողոսյանը, որը, սակայն, այն Հայաստանից է ձեռք բերել:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ