Նախկին թիկնապահը պատմել է Քանյե Ուեսթի քմահաճույքների մասին
Ռեփեր Քանյե Ուեսթի նախկին թիկնապահ Սթիվ Սթանուլիսը պատմել է արտիստի հետ աշխատելու իր փորձի մասին։ Նրա խոսքերը փոխանցել է Insider-ը:
Սթանուլիսի խոսքերով՝ Ուեսթը ամենաքմահաճն ու պահանջկոտն էր հայտնիներից, որոնց հետ նա աշխատել է։ Նախկին թիկնապահը հայտնել է, որ հիփ-հոփ-կատարողը կարող էր բարկանալ իր վրա, եթե նա հայտնվեր կադրում, երբ Ուեսթին նկարահանում էին պապարացիները։ Սթանուլիսը պատմել է արտիստի «հիմար կանոնների» մասին, որը պահանջում էր հեռավորություն պահպանել, երբ նրանք քայլում էին փողոցով։
«Մենք պետք չէ լինել լավագույն ընկերներ, բայց եթե իմ աշխատանքը քեզ պաշտպանելն է, ապա եթե ինչ-որ բան պատահի, ես կտուժեմ։ Եթե դու ինձանից ակնկալում ես, որ ես քեզ կփակեմ իմ մարմնով, ապա ես գոնե ինչ-որ հարգանք եմ սպասում», — վրդովվել է Սթանուլիսը։
Նա հավելել է, որ Ուեսթի համար աշխատելու ընթացքում իմացել է թեյավճարների հետ կապված նրա ժլատության մասին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ