Սահմանափակումների դեմ զանգվածային ցույցեր՝ Գերմանիայում
Գերմանիայում, շաբաթ օրը, մայիսի 16-ին, կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակման միջոցառումների դեմ բողոքի նոր ցույցեր են անցկացվում: Ցույցեր են հայտարարվել Բեռլինում, Մյունխենում (Բավարիա), Դորտմունդում (Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա), Շտուտգարտում (Բադեն-Վյուրտեմբերգ) եւ ԳԴՀ մի շարք այլ քաղաքներում: Ընդ որում, հաճախ մեկ բնակավայրում միաժամանակ բողոքի մի քանի ցույցեր են տեղի ունենում՝ միայն Մյունխենում հայտարարվել է տասի մասին:
Ինչպես նշում է Süddeutsche Zeitung թերթը, առանձնահատկությունն այն է, որ բողոքներն ավելի լայն թափ են ստանում իշխանությունների կողմից արգելքներն աստիճանաբար հանելու եւ մեղմացման երկրորդ փուլի իրականացման պայմաններում։
Բեռլինի ոստիկանությունը թույլատրել է անցկացնել մոտ 20 ցույց: Ելնելով համաճարակաբանական պահանջներից, դրանցից յուրաքանչյուրի համար հատուկ տեղ է հատկացվել, եւ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50-ը: Հայտարարված վայրերից են՝ Ռոզա Լյուքսեմբուրգի հրապարակը՝ Միտեում, Հանրապետության հրապարակը՝ Ռեյխստագի շենքի դիմաց, որտեղ գտնվում է Բունդեսթագի լիագումար նիստերի դահլիճը, ինչպես նաեւ Ալեքսանդրպլացը, հայտնում է DW-ն:
Ինչպես ցույց են տվել մեկ շաբաթ առաջ անցկացված հանրահավաքները, իշխանությունների ցուցումները հաճախ անտեսվում են, սոցիալական հեռավորությունը չի պապանվում, եւ շատերն առանց դիմակների են:
Այս անգամ որոշվել է ուժեղացնել ոստիկանության ներկայությունը եւ կանոնների պահպանման վերահսկողությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը