Եվրագոտու տնտեսությունը ռեկորդային անկում է գրանցել
Եվրագոտու տնտեսությունը հունվար-մարտ ամիսներին ռեկորդային պատմական անկում է գրանցել, ինչպես եւ շուկաներն ակնկալում էին՝ մարտ ամսին կորոնավիրուսի համավարակը զսպելու համար ձեռնարկված միջոցառումների պատճառով: Եվրոգոտու ՀՆԱ-ն 2020-ի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 3.8 տոկոսով եւ տարեկան 3.2 տոկոսով, վկայում են ուրբաթ օրը հրապարակված Eurostat-ի նախնական գնահատականները:
Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները եռամսյակի կտրվածքով ՀՆԱ-ի 38 տոկոս անկում եւ տարեկան 3.3 տոկոս անկում էին ակնկալել: Eurostat-ը հայտնել է, որ եռամսյակային արտահայտմամբ անկումը ամենաբարձրն է դարձել 1995 թվականին ցուցանիշի հաշվարկը սկսելուց ի վեր: Տարեկան կտրվածքով անկումը ռեկորդային էր 2009 թվականի երրորդ եռամսյակից ի վեր, երբ Եվրագոտու ՀՆԱ-ն ընկել էր 4.5 տոկոսով:
Տնտեսական անկման ամենակտրուկ տեմպերը նկատվել են Ֆրանսիայում՝ եռամսյակային կտրվածքով 5.8 տոկոս, Սլովակիայում՝ 5.4 տոկոս եւ Իսպանիայում՝ 5.2 տոկոս: Իտալիայի ՀՆԱ-ն ընկել էր 4.7 տոկոսով, եւ հաշվի առնելով նախորդ եռամսյակի 0.1 տոկոս անկումը, երկիրը պաշտոնապես մտել է անկման փուլ: Եվրամիության ամենախոշոր տնտեսությունը՝ Գերմանիան, ՀՆԱ-ի 2.2 տոկոս անկում է գրանցել: Ֆինլանդիան միակ երկիրն էլ, որին հաջողվել է պահպանել տնտեսական աճը՝ 0.1 տոկոս:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը