Մոուրինյոն հերքում է մեղադրանքները. Իսպանիայում 26 միլիոն եվրո հարկ է վճարել
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնական հայտարարությամբ հերքել է Իսպանիայում 3.3 միլիոն եվրո հարկ չվճարելու մեղադրանքը, որը ներկայացրել է Իսպանիայի դատախազություննը:
«Իսպանիայի հարկային մարմինները, դատախազությունը տեսչական գործընթացի վերաբերյալ որեւէ հարցով չեն դիմել Մոուրինյոյին: 2010-2013 թվականներին Իսպանիայում մարզիչը վճարել է 26 միլիոն եվրո հարկ՝ 41 տոկոս միջին հարկային բեռով եւ ընդունել է Իսպանիայի հարկային ծառայության առաջարկը կարգավորել հարկերը՝ ստանալով համապատասխան հավաստագիր: Այն վկայում է, որ Իսպանիայի հարկային ծառայությունը որեւէ պահանջ չի ունեցել այն ժամանակ, եւ Մոուրինյոն լիարժեք կատարել է հարկային պարտավորությունը»,- նշվում է Մոուրինյոյի անունից հրապարակած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մարզիչը այդ տարիներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում