ԱՄՆ գլխավոր վարակաբանը դեմ հանդես կգա սահմանափակումների վաղաժամ վերացմանը
Միացյալ Նահանգների Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին մտադիր է նախազգուշացնել Կոնգրեսին երկրում COVID-19-ի բազմաթիվ բռնկումների սպառնալիքների մասին` համաճարակաբանական սահմանափակումների վաղաժամ վերացման դեպքում: Այս մասին հաղորդել է The New York Times-ը` վկայակոչելով Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբանից ստացված հաղորդագրությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի Սենատի առողջության, կրթության, աշխատանքի եւ կենսաթոշակների հարցերով հանձնաժողովը կորոնավիրուսի տարածումը կանխմանն ուղղված միջոցառումներին նվիրված լսումներ կանցկացնի: Ֆաուչին հեռավար կարգով կպատասխանի սենատորների հարցերին, եւ, ինչպես սպասվում է, չի խոսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: ԱՄՆ առաջատար ԶԼՄ-ները հույս ունեն, որ վարակաբանն ավելի կոշտ տոնով կարտահատվի սահմանափակումների չեղարկման դեմ, քան Սպիտակ տանը ճեպազրույցների ժամանակ էր:
«Գլխավոր ուղերձը, որը ես ցանկանում եմ ներկայացնել Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի եւ կենսաթոշակների հարցերով հանձնաժողովին, երկիրը վաղաժամ բացելու փորձերի վտանգի մասին է,- գրել է Ֆաուչին:- Եթե մենք բաց թողնենք «Բացել Ամերիկան»-ի միջանկյալ դրույթները, ապա կհայտնվենք ամբողջ երկրում բազմաթիվ բռնկումների սպառնալիքի առջեւ: Դա ոչ միայն ավելորդ տառապանքների եւ մահվան կհանգեցնի, այլեւ մեզ հետ կգցի դեպի նորմալացում տանող ճանապարհին»,- հավելել է վարակաբանը:
Հոփկինսի համալսարանի տվյալներով, որոնք հաշվարկներ են կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա` Միացյալ Նահանգներում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.34 միլիոն դեպք, մահացել է 80 682 մարդ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը