Սաուդյան Արաբիայի թագավորը փոխել է թագաժառանգ արքայազնին
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխել է թագաժառանգ արքայազնին. Մուհամեդ բեն Նաիֆի փոխարեն թագաժառանգ է դարձել միապետի 31-ամյա որդի Մուհամեդ բեն Սալմանը:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, բացի այդ, Մուհամեդ բեն Նաիֆը զրկվել է ներքին գործերի նախարարի պաշտոնից, որն այժմ զբաղեցնում է արքայազն Աբդուլ Ազիզ բեն Սաուդ բեն Նաիֆը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մուհամեդ բեն Նաիֆը թագաժառանգ արքայազն էր դարձել 2015թ. գարնանը, երբ Սալմանը դարձավ թագավոր:
Մուհամեդ բեն Սալման

















































