ԱՄՆ-ն սկսել է կորոնավիրուսի բուժման համար արդյունավետ ճանաչված դեղամիջոցի մատակարարումը հիվանդանոցներին
ԱՄՆ կառավարությունը սկսել է երկրի՝ կորոնավիրուսից ամենաշատ տուժած նահանգներին վարակի բուժման համար արդյունավետ ճանաչված «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի մատակարարումը, հայտնում է scmp.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի Առողջապահական և սոցիալական ծառայությունները կորոնավիրուսով հոսպիտալացված մոտ 78 000 հիվանդի բուժման նպատակով մոտ 600 000 սրվակ դեղամիջոց են ուղարկել Նյու Ջերսի, Իլինյոս, Միչիգան և երեք այլ նահանգ:
Նշվում է, որ դեղամիջոցի առաքման գործընթացը սկսվել է դեռևս հիգշաբթի և կշարունակվի հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Հայտնի է, որ ամերիկյան Gilead Sciences կենսադեղագործական ընկերությունը ծրագրում է նաև ամբողջ աշխարհով այս դեղամիջոցից 900 000 սրվակ բաժանել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, վերջրերս ԱՄՆ դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլ է տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը։ Նշվում է, որ սա առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում դրական արդյունք է ցույց տվել:
Ըստ պետական ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության արդյունքների՝ այս դեղամիջոցի կիրառումը 31%-ով կրճատում է կորոնավիրուսից ապաքինման ժամանակահատվածը, ինչը միջինում կազմում է չորս օր: 1063 հիվանդի հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդները, ի տարբերություն այն չստացածների, չորս օրով պակաս՝ 11 օր են անցկացրել հիվանդանոցում: Այնուհանդերձ, դեղամիջոցի կողմնակի ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը