Աշխարհահռչակ «Follow me to» նախագիծը` Տաթևում. հեղինակը փորձում է հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին
Ամիսներ առաջ հայտնի «Follow me to» նախագծի հեղինակները՝ Մուրադ և Նատաշա Օսմանները, ընդամենը 2 օրով այցելել էին Հայաստան, որպեսզի այստեղ ևս իրականացնեն գրեթե ողջ աշխարհին հայտնի իրենց ֆոտոշարքը: Եվ երեկ վերջապես տարբեր երկրների ամենահետաքրքիր և գեղեցիկ վայրերում արված լուսանկարների կողքին հայտնվեց նաև Մուրադի և Նատաշայի՝ Տաթևում արված լուսանկարը, որին կից հեղինակն արել է հետևյալ գրառումը.
«Follow me to-ն Տաթևում: Կա հստակ պատճառ, թե ինչու է տվյալ լուսանկարը հաջորդում նախորդին: Ատելությունը չի կարելի սպանել ատելությամբ, դա հնարավոր է անել միայն սիրո շնորհիվ»,- գրել է Մուրադը՝ միմյանց կողքին դնելով Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, հետևաբար հասկանալի է, որ Տաթևի վանքի մոտ արված լուսանկարը հաջորդում է Բաքվում արված լուսանկարին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում