Եվրոպայի լիգա. «Շիրակի», «Փյունիկի» եւ «Գանձասար-Կապանի» մրցակիցները
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակի» մրցակիցը կլինի Սլովենիայի «ՆԴ Գորիցան», Երեւանի «Փյունիկը» կխաղա Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի», «Գանձասար-Կապանը»՝ Չեռնոգորիայի «Մլադոստ Պոդգորիցայի» հետ:
Առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 29-ին եւ հուլիսի 6-ին:

















































